-
09.09.2014|
11:06
Զարկեց թմբուկը հաղթական, ու հնչեց զուռնան Մուսա լեռան ստորոտում գտնվող Վաքըֆ հայկական գյուղում, որտեղ ապրում է 135 մարդ: Այն թուրք-սիրիական սահմանից հեռու է ընդամենը 30 կմ, այստեղ էր, որ ապաստան տվեցին այս տարի Քեսաբից տարհանված տարեց հայերին: Հիրավի մարդկային լավագույն հատկություններով օժտված հայեր են այստեղ ապրում:
-
09.09.2014|
11:02
Բազում հայորդիների երազանքն է լինել Սուրբ երկրում, մանավանդ Երուսաղեմում։ Եվ հիմա այդպիսիների համար պիտի փորձեմ նկարագրել Տիրոջ ոտնակոխ այդ քաղաքները-քաղաքը, հնարավորինս ընթերցողի առաջ պատկերելով բազմադարյա պատմություն ունեցող Հին քաղաքի ուշադրության արժանի վայրերը, որպեսզի մտովի և հոգով ուխտագնացություն կատարեք Տիրոջ քաղաքում։
-
05.09.2014|
00:11
Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 8-ին տոնում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը: Այս տոնը ոչ միայն Սուրբ Մարիամի ծննդյան հիշատակման օրն է, այլև իր մեջ ամփոփում է ամուր և լուսավոր ընտանիքի յուրահատուկ խորհուրդը:
-
05.09.2014|
00:08
Շատերս, իհարկե, գիտենք ու ամեն տարի հունվարի 6-ին նշում ենք ու տոնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը: Դա անհրաժեշտ է որպես քրիստոնյա, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև հիշենք ու տոնենք այն սրբասուրբ Մորը, ով արժանացավ աշխարհի Փրկչին, Աստծո Միածին Որդուն իր սուրբ որովայնում ինն ամիս կրելուն և Երրորդ Ադամին լույս աշխարհ բերելուն:
-
01.09.2014|
14:34
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր նպատակներից մեկը՝ գրում է իտալական Il Tempo պարբերականը՝ վկայակոչելով իսրայելյան աղբյուրները:
-
25.07.2014|
10:30
Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հուլիսի 27-ին նշում է Պայծառակերպության կամ, այլ խոսքով` Այլակերպության տոնը: Այն եկեղեցու հինգ գլխավոր կամ տաղավար տոներից մեկն է: Այս տոնը ժողովրդական լեզվով անվանում են Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով:
-
22.07.2014|
11:10
Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում: Ես ցանկանում եմ պատմել իմ տատիկի մոր` մեծ մայր Անահիտի և նրա զորավոր հավատի մասին:
-
18.07.2014|
11:12
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր քարոզներից մեկում խոսում է հաջողությունների ու անհաջողությունների մասին, փորձում բացատրել՝ արդյոք Աստված մարդուն միայնա՞կ է թողնում այդ պարագաներում, թե՞ մշտապես նրա կողքին է: Նաև լուսաբանում Է, թե երբ է Երկնավոր Հոր ներկայությունը տեսանելի մեր կյանքում: Նրա մտքերն ու խրատներն ուսանելի են բոլորի համար և մարդուն կոչում են հոգևոր արթնության և ինքնաճանաչման: Ահա թե ինչպես է նա ներկայացնում այդ ամենը:
-
15.07.2014|
12:04
Աստվածաշնչում այսպես է գրված. «Եվ յոթերորդ ամսվա տասնյոթերորդ օրը տապանը Արարատ լեռների վրա նստեց» (Գիրք ծննդոց 7.4): Այս այն տապանն է, որտեղ մնացել էր համայն մարդկության մի բուռ սերմացուն. ընդամենը ութ հոգի և բազում կենդանիներ:
-
11.07.2014|
12:45
Իմ ընկերոջ՝ Մաքսիմի հետ ծանոթացել եմ դիսկոտեկում, երբ դպրոցի վերջին դասարանում էի։ Դե գիտեք, ժամանակակից երիտասարդներս այլևս չենք ապրում հին պատվիրաններով, և ես ու Մաքսիմը երրորդ հանդիպումից հետո ամեն առումով մտերիմ հարաբերություն ունեցանք։ Նա ամեն ինչ անում էր, որ ես չհղիանամ՝ մինչև դպրոցը չավարտեմ, որ մեր ծնողներին չվախեցնեինք «անակնկալով»։